ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Սա ազգային ինքնության ուրացման, պետական ինքնիշխանության նահանջի և անձնիշխանության հաստատման վտանգավոր փորձ է

Սա ազգային ինքնության ուրացման, պետական ինքնիշխանության նահանջի և անձնիշխանության հաստատման վտանգավոր փորձ է
23.11.2026 | 17:26

Հայտարարություն

Այսօր հրապարակված Սահմանադրության նախագիծը Հայաստանի պետականության հիմնասյուներին հասցված ծանրագույն հարված է։
Անկախության հռչակագրի հղումից հրաժարվելը պարզապես սահմանադրական մեկ դրույթի փոփոխություն չէ։ Դա Հայաստանի Հանրապետության հիմնադրման իրավաքաղաքական հիմքերի ժխտում է, ազգային ինքնության և պատմական հիշողության ուրացում՝ ընդառաջ Ալիևի վաղեմի պահանջներին։
Դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքների թուլացումն ու վերացումը միաժամանակ հարված են իշխանությունների տարանջատման սկզբունքին՝ ճանապարհ հարթելով պետական իշխանության կենտրոնացման և մեկ անձի կամքին ամբողջ պետական համակարգի ենթարկման համար։
Մի ձեռքով փորձում են ջնջել Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականը, մյուսով՝ քանդել ժողովրդավարական պետության անկախության և հավասարակշռության վերջին պատնեշները։
Սա սահմանադրական բարեփոխում չէ։ Սա ազգային ինքնության ուրացման, պետական ինքնիշխանության նահանջի և անձնիշխանության հաստատման վտանգավոր փորձ է։
Մենք անթույլատրելի և անընդունելի ենք համարում այս նախագիծը և հայտարարում, որ դրա ընդունումը պետք է կանխվի բոլոր օրինական, ժողովրդավարական և սահմանադրական միջոցներով։ Դրա դեմ անհրաժեշտ է համազգային համախմբում, քաղաքական վճռականություն և քաղաքացիական հետևողական պայքար։
Այս նախագիծը չպետք է ընդունվի։ Դրա տապալումը պետք է դառնա պետականության, ազգային արժանապատվության և ժողովրդավարության պաշտպանության համազգային առաջնահերթություն։
Հայաստանի Սահմանադրությունը չի կարող գրվել օտար պետության ղեկավարի պահանջներով, չի կարող ուրանալ մեր անկախության ակունքները և չի կարող վերածվել մեկ մարդու իշխանությունը հավերժացնելու գործիքի։
Հայաստանը մեկ անձի սեփականությունը չէ։
Հայաստանի պետականությունը սակարկության առարկա չէ։
Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը զիջման ենթակա չէ։

Նոյեմբերի 23, 2026թ.

Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական խորհուրդ (վերակազմյալ)
Դիտվել է՝ 3288

Մեկնաբանություններ